-
20.11.2012|
14:38
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, Never Again մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանը:
-
20.11.2012|
13:49
«Հայաստանյան 450 մամուլի կրպակներից 10-ում գրքեր են վաճառվում: Եթե ցուցանիշները դրական լինեն, գրքի վաճառք կկազմակերպվի բոլոր կրպակներում»,- այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
-
20.11.2012|
12:07
Մեսրոպ Մաշտոցի աշակերտ և զինակից, մեծանուն իմաստասեր Եզնիկ Կողբացին հայագիր դպրության սկզբնավորողներից և նվիրյալներից մեկն է: Նրա կյանքի և գործունեության մասին քիչ բան է հայտնի:
-
20.11.2012|
12:00
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և դաշնակահար ՅԱՆ ԼԻՇԵՑԿՈՒ համատեղ համերգը: Հնչեցին Ռոբերտ Շումանի Դաշնամուրային կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 10 սիմֆոնիան:
-
20.11.2012|
11:33
Թել Ավիվի հոգեբանական գիտությունների դպրոցի հոգեբանները պարզել են , որ ինտուիտիվ որոշումները անսպասելի դրական արդյունք են տալիս` գրել է psychcentral.com-ը: Հետազոտությունների համաձայն` մարդու ուղեղը ի ծնե օժտված է լավագույն որոշումը գտնելու ունակությամբ:
-
19.11.2012|
18:00
Երևանի մնջախաղի պետական թատրոնը ներկայանում էր «Արդաղիոն» բեմադրությամբ: Ներկայացումից առաջ զրուցեցի թատրոնի գեղարվեստական Երևանի մնջախաղի պետական թատրոնը ներկայանում էր «Արդաղիոն» բեմադրությամբ: Ներկայացումից առաջ զրուցեցի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ:ղեկավար, ռեժիսոր ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ:
-
19.11.2012|
16:42
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10 տոկոսը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն էլ այն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
-
19.11.2012|
14:49
«Հայ-արտ» մշակութային կենտրոնի ցուցասրահում վաղը կբացվի «Sevada art studio»-ի սաների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված ՄԱԿ-ի հայաստանյան գործունեության 20-ամյակին:
-
19.11.2012|
11:33
Առաջարկում ենք կարդալ Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԻ «Հայեր և ծովեր»-ը:
-
18.11.2012|
14:48
Այսօր Դոնի Ռոստովում հանդիսավորությամբ բացվեց ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջին համաժողովը, որը հրավիրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ` Դոնի նախիջևանյան հայկական համայնքի ու Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությամբ: